▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ կատարած աշակերտները սովորում են Երևանի թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է ԿԳՆ

 

Tert.am-ը գրում է. Երևանի դպրոցների մեկի բակում ինքնասպանության փորձ կատարած աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն:

Այս մասին կայքի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանն այս պահին հրավիրվել է ԿԳ նախարարություն՝ բացատրություն տալու, որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ոստիկանությունը ևս զբաղվում է դրանով, հարցին համապատասխան լուծումներ կտրվեն»,-ասաց Արշակյանը:

Հիշեցնենք, որ Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:  Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը  ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее