▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան եղած կապիտանն ամիսներ առաջ ոստիկանների հետ ծեծկռտուքի մեջ է ընկել. կրակոցից առաջ գրություն է թողել

 

Armlur.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կապիտանը իր առանձնասենյակում ծնոտի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել եւ մահացել էր: Ըստ տեղեկությունների կապիտան Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան է եղել: Կայքին տեղեկություններ են հասել, որ կապիտանը ամսիներ առաջ Երևան քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի մասնակից է եղել և ՀՔԾ-ի կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ:

 Այսպես, մայիսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում` Արևելյան խոհանոցի մոտակայքում ծեծկռտուք է եղել: Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցների` Արտակ Սարգսյանին և Զոհրապ Գալստյանին: Մասնակիցներից մեկը եղել է հենց կապիտան Անդրանիկ Մկրտչյանը, ինչպես նաև Վահե Ասատրյանը, Հովհաննես Թադևոսյանը և այլք: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` ծեծկռտուքի հրահրողները եղել են ՊՆ աշխատակիցները, իսկ մյուս կողմում ՃՈ աշխատակիցներ են եղել: Նրանք նախ բռնություն են կիրառել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների նկատմամբ, այնուհետև դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։ Ի դեպ, կայքին հայտնի է դարձել, որ նա դեպքից առաջ գրություն է թողել` թե ոչ մեկին չմեղադրեք:

Անդրանիկ Մկրտչյանը ապրիլյան պատերազմի հերոս էր, մեդալակիր: Արդյոք կատարվածը կապված է աղմկահարույց ծեծկռտուքի հետ, դեռևս պարզ  չէ:  


Ամբողջական նյութը՝ սկզբնաղյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее