Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը` Մանչը մեկ անգամ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինքը տարբերվում է այլ տղամարդկանցից, չի սիրում ավանդույթներ և երազում է ոճ թելադրել: Իհարկե դիզայներները պետք է շատ համարձակ, նորությունների չվախեցող և նորարար լինեն: Բայց երբ մտնում ենք Մանուկի Ինստագրամի էջ, ամեն բան խառնվում է իրար:
Առաջին հայացքից թվում է, որ երիտասարդ դիզայները գտնվում է ինքնասիրահարվածության գագաթնակետին: Միայն ինքնասիրահարված նարցիսը կարող էր իր նկարով փիներ արտադրել ու վաճառքի հանել ու ամեն տեղ հայելի տեսնելիս ինքն իրեն համբուրել ու #love գրել:
Բայց մի փոքր ավելի խորանալով, սկսում են այլ կասկածներ ի հայտ գալ: Այս դիզայներն իր Ինստագրամում համասեռամոլության թաքնված քարոզ է անում:
Աղբյուրը՝ kritikonline.wordpress.com
Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: