▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքը խոստացել է տալ «թղթով», բայց հանձնում է արյամբ». Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

«Նիկոլն ու արյունը

Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ քաղաքացին (հպարտ կամ ոչ այդքան) ոչ միայն տուգանքի, մանիպուլյացիայի մատերիալ է, այլ նաև ադրբեջանական թնդանոթի մսացու։

Նիկոլը սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնում է հայ զինվորի արյան գնով։ Ինքը խոստացել է տալ «թղթով», բայց հանձնում է արյամբ (նոյեմբերի 16–ին տեղի ունեցածն ասվածի վառ ապացույցն է)։ Ըստ իրեն՝ այդպիսով հնարավոր կլինի խուսափել «Նիկոլ դավաճան»-ից ու ներկայանալ «Նիկոլ փրկիչ» կարգավիճակով։

Ինքը սիրում է բոլորիդ, հպարտանում է բոլորովդ, խոնարհվում է բոլորիդ առաջ և․․․ թափում բոլորիդ արյունը (2008թ․ մարտի 1-ից սկսած)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее