▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքը թող պապա դառնա, ոչինչ չեմ ցանկանում խոսել. Նաիրա Մովսիսյանը` իր հղիության մասին

Դիտեք նաև՝

​​​​​​​

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի ամուսինը՝ Վան Հակոբյանը, իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որից պարզ է դառնում, որ նա պատրաստվում է հայրանալ դեկտեմբեր ամսին: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Նաիրայի հետ, ով չցանկացավ խոսել այդ մասին, ավելին՝ հումորով պատասխան տվեց.

«Ինքը թող պապա դառնա: Ես ոչինչ չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ դա իմ անձնականն է: Ես տեղյակ չեմ և չեմ տեսել նման լուսանկար, իսկ եթե նման լուսանկար կա՝ դա նրա ցանկությամբ է արված: Ես այլևս լրատվամիջոցների հետ չեմ կիսվի իմ անձնական կյանքի մասին, քանի որ երբ խոսում եմ իմ անձնականից՝ շատերը ճանաչում են ձեռք բերում ու ինքնահաստատվում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհին:

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее