«Ինչքան շատանում են իշխանությունների վախերը, այնքան գնում են ոչ ադեկվատ գործողությունների»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ «Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայոց եկեղեցին այն կարևորագույն հենասյունն է, որի վրա միշտ հույս է դրել, հույս է դնում և դնելու է հայ ժողովուրդը։ Մարդ, ով փորձում է վերարտադրվել և ապրում ու կռիվ է տալիս էս երկրում միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը, որովհետև, եթե մի քիչ լավ ես պատկերացնում տվյալ անձնավորության հանրային դիրքը, հանրային կշիռը, հնարավորությունները, տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի համար արած ամեն ինչը, պարզ է, որ առաջնային թիրախ է դառնալու տվյալ անձնավորությունը։ Սամվել Կարապետյանը, սրբազանները քաղբանտարկյալներ են»,- նշել է Ռուբեն Մխիթարյանը։ Դիտեք նաև՝ *** |
«Ինչքան շատանում են իշխանությունների վախերը, այնքան գնում են ոչ ադեկվատ գործողությունների»․ Ռուբեն Մխիթարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее