▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան կարելի է նման բաներ գրել իմ հասցեին. Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» հեռուսասերիալում գլխավոր հերոսուհու դերը մարմնավորելուց հետո, վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:

«Մի խաբնվեք Շուշաննա Թովմասյանի գառնուկի դեմքին, որովհետև նա իսկական գայլ է», «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի փիարի համար ու հետո շպրտեցին». նմանատիպ վերնագրերով հրապարակումների հաճախ կարելի է հանդիպել համցանցում, որոնցում Շուշաննային անխնա քննադատության են ենթարկում թե՛ որպես դերասանուհու, թե՛ որպես մարդու: Այսօր էլ համացանցում հայտնվել է «Շուշաննա Թովմասյանը չի հարգում իր երկրպագուներին» վերնագրով հերթական հրապարակումը:

Asekose.am-ը կապ հաստատեց Շուշաննա Թովմասյանի հետ՝ պարզելու նրա կարծիքը տվյալ թեմայի և, առհասարակ, վերջին շրջանում իր հասցեին անընդհատ հնչող քննադատությունների վերաբերյալ:

Մեզ հետ զրույցի ընթացքում Շուշաննան նշեց, որ առաջին անգամ է լսում վերոնշյալ հրապարակման մասին: Անդրադառնալով այն փաստին, որ վերջին շրջանում ինքն անընդահտա գտնվում է քննադատությունների կիզակետում, դերասանուհին նշեց. «Ես այլևս չեմ ցանականում խոսել այս թեմայով, ինչքան կարելի է նման բաներ գրել իմ հասցեին»:

Asekose.am-ի այն հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ այս ամենը պարզապես ինչ-որ մեկի ձեեռքի գործն է , Շուշաննան նշեց. «Ես կարծում եմ, որ ոչ մի բան պատահական չի լինում»:

Իսկ մեր այն դիտարկմանը՝ արդյո՞ք չի պատրաստվում որոշակի քայլերի դիմել, դերասանուհին ասաց. «Որքան ես արձագանքեմ նման հրապարակումներին, այնքան դրանք ավելի կշատանան»:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее