Իշխանությունը այն ներկայացնում է աշխարհաքաղաքական բախումների համատեքստում. Տիգրան Աբրահամյանը` «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարությունը չընդունելու մասին
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այդ հայտարարության տեքստում շատ հստակ ասված էր` կա պատմական իրողություն` դա հաղթանակի 80–ամյակն էր, տեքստում նաև արձանագրվել անցյալի և ներկայի որոշակի կապը։
Անդրադառնալով Շուշիի ազատագրումը հայտարարության մեջ մտցնելուն` «Պատիվ ունեմ»–ի պատգամավորն ասաց, որ, ի վերջո, Հայրենականում հաղթանակ տարած մեր պապերի զավակներն էին կռվում Շուշիում, նաև հաղթանակի օրվա հետ համընկնում կար. «Ինչքան էլ այս իշխանությունը հայտարարի, որ Արցախն ադրբեջանական է, չի կարող ջնջել Շուշիում տարած հաղթանակը»։