Անահիտ Սիմոնյանն իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել` մայրիկի հետ` մանուկ հասակում ու կատարել հետևյալ գրառումը. «Իմ սիրելի մայրիկ, շնորհավոր տոնդ, շնորհակալություն քեզ այն բանի համար, որ դու կաս ու ինձ կյանք ես նվիրել: Ես քեզ աշխարհում ամենից շատ եմ սիրում: Ապրիր երկար ու երջանիկ»:



