Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
armlur.am-ը գրում է, որ երգչուհի Սյուզի Մելիքյանը ժամանակին սրտին մոտ է ընդունել իր հասցեին հնչած քննադատությունները, դրա պատճառով անգամ արտասվել է:
Այժմ շատ նորմալ է վերաբերվում իր գործունեության հետ կապված քննադատություններին: Սյուզի Մելիքյանը մասնագիտությամբ դիվանագետ է, սակայն որոշ ժամանակ այդ ոլորտում գործունեություն ծավալալելուց հետո հասկացել է, որ դիվանագիտությունը խանգարում է, որպեսզի նա զբաղվի երաժշտական գործունեությամբ:
Հայտնի իրողություն է, որ հայազգի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը, ով առավել հայտնի է Օշականցի Գեւորիկ մականվամբ, երգչուհու հորեղբայրն է: Կայքի հետ զրույցում երգչուհին ասաց, որ նորմալ հարաբերություններ ունի իր հորեղբոր հետ: Երգչուհին չի կիսում այն տեսակետը, որ նրա հորեղբոր ապրելակերպը վատ ազդեցություն է ունեցել իր կարիերայի ու հետագա գործունեության վրա: