BlogNewsFashion-ը ներկայացնում է «Կյանք ու կռիվ 2» պրեմիերային հայ հայտնիների լուքերը:
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը ֆիլմի պրեմիերային ներկայացել էր թրենդային համարվող վելվետից զգեստով՝ համադրելով համապատասխան պայուսակի և կոշիկների հետ:
«Առհասարակ չեմ սիրում բրենդների անուններ տալ: Թե՛ վարսերիս, թե՛ դիմահարդարման, թե՛ հագուստիս ընտրությունը իմն է: Դժվարանում եմ գին ասել, քանի որ ամբողջությամբ նվեր է»,- նշել է դերասանուհին:
Ձիգ կապած վարսեր, քիչ շպար, ընդգծված աչքեր, դասական հագուստ. ահա այս տեսքով էր դերասանուհի Դիանա Մալենկոն ներկայացել պրեմիերային.
«Իմ դերձակի կարած հագուստն եմ կրում, չեմ ընտրել որևէ դիզայների հագուստ, և այն կարվել է իմ դիզայնով: Դասականը նորաձևության մեջ իմ ամենասիրելի ոճն է, և ես ներկայանում եմ այդ ոճում: Եթե ամբողջական տեսքը վերցնենք, դիմահարդարումս էլ, ապա ամբողջ լուքս արժեցել է 150.000 դրամ»:
Սև դասական հագուստ Կոկո Շանելի ոճում. դերասանուհի Նարինե Գրիգորյանի ընտրությունն է․
«Այս զգեստը կարել եմ 46.000 դրամով: Ֆիլմում վարսերս ուղիղ էին, դրա համար էլ ոճաբանս որոշեց, որ ներկայանամ խուճուճ վարսերով, նա անգամ ստիպեց ինձ զուգագուլպա հագնել: Մենք հաճախ ծայրահեղությունների ենք գնում՝ կա՛մ մի քիչ չափից դուրս ներկայանալի ենք լինում, կա՛մ էլ հակառակը»,- նշել է Նարինեն:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար կարևոր է, թե ինչ կարգավիճակում է ներկայանում միջոցառամանը․
«Երբ միջոցառման գլխավոր մեղավորներից ես, աշխատում ես ավելի պատրաստված և երևացող լինել, բայց երբ որպես հյուր ես, ցանկալի է՝ լինես հմայիչ տեսքով, բայց շատ չընդգծել, որ դու պատրաստվել ես, կարծում եմ՝ սխալ է: Ես ամեն դեպքում հետևում եմ այդ սկզբունքին»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում