▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս զարդարել տոնածառը և աքլորի տարին ի՞նչ տեսքով դիմավորել. խորհուրդներ Սոֆյա Դիլանյանից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Թե ինչպե՞ս զարդարել տոնածառը, ո՞ր գույներին նախապատվություն տալ ու աքլորի տարին ինչ տեսքով դիմավորել. Այս հարցերի շուրջ կայքը զրուցել է իր գունեղ ոճով հայտնի Սոֆյա Դիլանյանի հետ:

«Այս տարի Ամանորին ընդառաջ իրականացրինք միմյանցից շատ տարբերվող, բայցեւ շատ հետաքրքիր զարդարանքներ, ամանորյա դեկորացիաներ: Մի քանիսն ավանդական ոճում էին, որը շարունակում է ոչ պակաս  գեղեցիկ ու ակտուալ մնալ: Ավանդական կարմիր ու կանաչ գույները` հետաքրքիր լուծումներով հագեցած, տոնական զարդարանքներին շքեղ տեսք կարող են հաղորդել: Իսկ մյուս տարբերակում իրականացրինք մի շատ հետաքրքիր ձեւավորում, որի գլխավորը երանգները սեւ ու սպիտակ վանդակներն էին»,- տոնական զարդարանքների մասին խոսելիս` պատմեց Սոֆյան ու շարունակեց.

«Եթե մի կողմ թողնենք նորարարությունները ու խոսենք ամանորյա մշտական ակտուալ գույներից, ապա պետք է հիշել, որ կարմիրը, կանաչը, ոսկեգույնն ու արծաթագույնը միշտ են գեղեցիկ ամանորյա զարդարանքներում»:

Ամանորյա հին իրերից, Սոֆյայի խոսքով, հրաժարվել պետք չէ.

«Եթե կան սիրելի տոնական ատրիբուտներ, որոնք նաեւ իրենց մեջ պատմություն են կրում, պետք չէ դրանք դեն նետել: Կարելի է այդ ամենը պահել մի գեղեցիկ տուփի մեջ` ակնկալելով, որ տարիներ անց դրանք կրկին նորաձեւ կդառնան»,- հավելեց նա:

Հետաքրքրվելով, թե գույների սիրահար Սոֆյա Դիլանյանը աքլորի տարվա համար ի՞նչ երանգներ է առաջարկում առավելագույնս գեղեցիկ ու յուրօրինակ տեսք ունենալու համար, պատասխանեց.

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее