▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս տարբերել կեղծ բրինձը իրականից

Հանրության մոտ խուճապ է առաջացրել անհայտ ու գարշահոտ, անորակ բրնձի առկայությունը շուկայում։ 

«Կեղծ բրինձը որևէ կապ չունի պլաստմասայի հետ։ Այն կարտոֆիլի օսլայից է պատրաստվում, որին ավելացվում են ինչ-որ նյութեր: Կեղծ բրինձը, եթե լցնենք ջրի մեջ, կբարձրանա ջրի երես»,- ասում է ՀՀ ԳԱԱ  էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը և ներկայացնում իրենց լաբորատորիայում արված փորձի արդյունքը, երբ բրինձը չի նստել ջրի հատակին։ Բայց պարզվել է, որ բրնձի հատիկները  կոտրատված են եղել և թեթևության պատճառով է այն բարձրացել վերև։

Փորձագետը խորհուրդ է տալիս խուսափել չեփվող, գարշահոտ բրնձի օգտագործումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее