Մեղրը բոլոր ժամանակներում եղել է ոչ միայն քաղցրավենիք, այլ նաև դեղամիջոց շատ հիվանդությունների դեմ: Մեղրի գույնը կախված է այն բանից, թե ինչ բույսից է հավաքվել նեկտարը: Օրինակ.եթե ծաղիկներից, ապա մեղրը բաց գույն է ունենում, եթե կոներից՝ շագանակագույն: Գլխավոր նախապայմանը խտությունն է: Իհարկե այն կախված է մեղրի տարիքից.որքան հին է ՝այնքան թանձր: Իսկ թարմ մեղրի որակը կարելի է սրուգել այսպես.փայտիկը իջեցնում եք տարայի մեջ և հանում՝պահելով վերևից ներքև: Նրա վրայի մեղրը պետք է ծորա մի հոսքով, ձգվելով, առանց կտրտվելու: Եթե մեղրը կաթեցնեք ափի մեջ և շփեք, այն պետք է ներծծվի: Հակառակ սրան՝ արհեստական մեղրը ստեղծում է մանր շոշափելի գնդիկներ: Ժամանակի ընթացքում իսկական մեղրը սառում է, իսկ արհեստականը՝ մնում է կարամելանման: Երբ կուլ տաք բնական մեղր, անմիջապես կոկորդում կզգաք թույլ ծակծկոցներ:
Արհեստականը բերանում թողնում է կարամելի համ, իսկ կոկորդում որևէ զգացողություն չի առաջացնում: Մեղրի վրա յոդ կաթեցրեք, եթե այն կապտի, ուրեմն նրա բաղադրության մեջ կրախմալ են ավելացրել՝խտություն հաղորդելու համար: Թղթի վրա կաթեցրած մեղրը չպետք է ներծծվի: Բնական մեղրով պատված թուղթը շատ ուշ կայրվի, իսկ արհեստականը՝ անմիջապես կլանում է կրակը: Բնական մեղրը ծաղիկների բույր ունի, իսկ արհեստականը՝ կարամելի, շաքարի: Եթե հալեցնում եք բնական մեղր, այն դառնում է թափանցիկ, ոսկեգույն, իսկ արհեստականը՝ ձեռք է բերում մուգ գույն:


