▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ռուս միլիարդատիրոջ դուստրը փորձեց գայթակղել հայ երգչին ու մերժվեց նրա կողմից

Հայ տղամարդիկ, ինչպես բոլոր ժամանակներում, հիմա էլ առնականության և ներշնչանքի սիմվոլ են օտար՝ հատկապես ռուս կանանց համար: 

Հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան շարունակում է ակնհայտ կամ թաքուն հանդիպել Հենրիխ Մխիթարյանին, երգչուհի Ելենա Եսենինան խելագարվում է ոմն Աշոտի համար  ու երգեր նվիրում նրան... 

Կես կատակ, կես լուրը՝ և սա միայն բացահայտն է...

Հայկական շոոուբիզնեսի երիտասարդ սրտակերներից մեկի՝ Արայիկ Ավետիսյանի «Սիրո ծովում» տեսահոլովակը  փոթորկել էր ոչ միայն բազում հայ աղջիկների սրտերն, այլ «հասել» էր մինչև Ռուսաստանի Դաշնություն:

Եթե նրա առաջին գործից հետո  կրկնօրինակեցին նրա տեսահոկովակը, ինչի մասին հայկական համացանցում անդրադարձ եղել է, ապա  երկրորդ տեսահոկովակն ու նաև ռուսական  համացանցում դրա տարածումը  ռոմանտիկ զարգացում է ունեցել: 

Asekose.am-ի տեղեկություններով, ռուս հայտնի միլիարդատիրոջ դուստրը, որի անունը  մեր աղբյուրի խնդրանքով առայժմ գաղտնի ենք պահում, անձնական ինքնաթիռով ժամանել է Երևան, ընկերների միջոցով գտել Արայիկին ու նրան սեր խոստովանել ու «սարեր խոստացել»: 

Արայիկը, որ երգելուց բացի նաև հաջող գործարար է, հյուրասիրել է ռուս անսպասելի  և անծանոթ հյուրին՝  բարեհամբույր կերպով մերժելով նրան ու ակնարկելով, որ իր կողակիցը պետք է հայուհի  լինի: 

Փաստորեն, շոոու բիզնեսում առաջին քայլերը հաստատուն կատարող երգիչը իր վստահ  քայլն է կատարել նաև անձնական կյանքում: 

Հեղինակ՝ 

Ա.Մաթևոսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее