Սիրո և երիտասարդների օրհնության օրը՝ Սուրբ Սարգիսը, այս տարի կնշվի փետրվարի 11-ին: Մուսալետան ավանդական խոհանոցում մինչ օրս պահպանված է «Գումպան», որը բաժանվում է ընտանիքի անդամներին՝ շաբաթ գիշերը:
Բաղադրությունը 1 բ. ձեթ 1 բ. եռման ջուր 1 բ. շաքարավազ 5 բ. ալյուր 1 թ. գ. սոդա 1 բ. մանրացված ընկուզեղենˋ գետնանուշ, ընկույզ, կաղին. 1-ական թ.գ. դարչին, անիսոն 1/2-ական թ. գ. մեխակ, մահլեպ, մշկընկույզ քունջութˋ վրան ցանելու համար
պատրաստությունը - խառնել ալյուրը, համեմունքը, շաքարավազն ու սոդան.
- ավելացնել ձեթն ու ջուրը և շաղել.
- խառնել մանրացված ընկուզեղենը, տարածել ջեռոցի ափսեում, թաց մատներով հարթեցնել, դանակով վերածել կտորներու. յուրաքանչյուր բաժնի մեջ տեղադրել նախապես գրած ու ծալված մի բարեմաղթանք, նաև մեկ մետաղադրամˋ ընդհանուրի մեջ, որոշելու ամենաբախտավորը:
-վրան ցանել քունջութ և թխել:


