▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս նորաձև լինել աշնանը. խորհուրդ է տալիս ոճաբան Դիանա Շատվերյանը

 Life.panorama.am-ի հետ զրույցում ոճաբան Դիանա Շատվերյանը տվել է իր մասնագիտական խորհուրդները աշնանային նորաձեւության մասին.

«Այս տարի ամառային նորաձեւությունից աշնանային նորաձեւություն է տեղափոխվել «Բոլո» ոճը իր ողջ բազմազանությամբ եւ տարատեսակներով, պարզապես ամռանը այս ոճի բարակ կտորեղենով հագուստն էր նորաձեւ, իսկ աշնանը, բնականաբար, ավելի հաստ կտորները կիշխեն՝ գործվածքներ, կաշի, զամշ եւ այլն: Այս աշնանը շատ կարեւոր են նաեւ գունային գամմաները, ընդ որում, նկատեմ, որ ամառայինից ոչ պակաս վառ գույները նորաձեւ կլինեն աշնանը: Մանկական ներկապնակի մեջ գտնվող ամենավառ գույները կարող ենք միասին կրել, բայց դրանից պետք է մի փոքր զգույշ լինել, որովհետեւ 3-4 գույն խառնելը բավականին բարդ պրոցես է, որպեսզի ստանանք նորաձեւ look, այլ ոչ թե հակառակը»,- նշեց նա:

«Այս տարվա աշնանային նորաձեւության հիթերից են «неопрен» կտորները, որը ճիշտ է անցած տարի արդեն նորաձեւության հարթակներին էր, սակայն այս տարի այն գլխավոր թրենդների շարքում է: Իհարկե, ինչ աշուն եւ ձմեռ առանց կաշվե պարագաների: Կաշվե պարագաների շարքում այս տարվա նորաձեւության մեջ իրենց շատ գեղեցիկ տեղն ունեն ծնկներից բավականին վերեւ հասնող կաշվե երկարաճիտ կոշիկները (ботфорт)», - նշեց ոճաբանը:

Դիանան շեշտեց, որ այս տարի անցյալ տարվա նման կշարունակեն շատ նորաձեւ լինել մորթյա պայուսակները, բայց արդեն կաշվե համադրությամբ. «Ի դեպ, բոլոր աշխարահահռչակ դիզայներները այս տարի իրենց հավաքածուներում ներկայացրել են մորթյա եւ կաշվե պայուսկաների շատ գեղեցիկ տարբերակներ, որոնք կարող են լինել թե փոքր չափերի, թե մեծ: Ի դեպ, այս պարագայում գույները եւս կարող են վառ լինել, թեպետ պաստելային երանգները եւս չեն բացառվի պայուսակների հարցում,- նշեց նա եւ հավելեց,- հատուկ շեշտեմ, որ այս տարի հատկապես նորաձեւ է արհեստական մորթին. աճեցրած էկո մորթին, որը շատ նման է բնական մորթուն, այս տարի շատ նորաձեւ կլինեն»:

Կոշկեղենի հարցում Դիանա Շատվերյանը նկատեց. «Դասական կոշիկների մասին, բնականաբար չենք մոռանում, բայց նրանց կողքին իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ ցածր կոշիկներ, իսկ տղամարդկանց ոճով կարված կոշիկները այս տարի կանանաց զգեստապահարանում շարունակում են իրենց հետաքրքիր տեղն ունենալ: Ի դեպ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի շատ նորաձեւ են դիմացը բարձր պլատֆորմայով եւ հաստ կրունկներով կոշիկները:

Ոճաբանը մեր իսկ առաջարկով նշեց հինգ պարագա, որոնք աշնանային նորաձեւության հիթերից են. «Իհարկե, զրույցի ընթացքում նշածս նորաձեւության միտումներին հետեւելը շատ կարեւոր է, եթե ուզում ենք գեղեցիկ տեսք ունենալ, բայց հինգ պարագա առանձնացնելու դեպքում կնշեմ հետեւյալը՝ մեծ եւ երկար ծոփքերով շալ, oversize վերարկու, կաշվե զգեստ, երկարաճիտ կոշիկ (ботфорт) եւ մորթյա պայուսակ»,- նշեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее