Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մի քանի օր է արդեն հայկական հեռուսատեսության ամենաքննարկվող թեմաներից մեկն է Հայաստանի Ձայնը նախագիծը, մարզիչներն ու սպասումները նախագծից։
Աստղային մարզիչներից Արամեն կայքերից մեկի հետ զրույցում անկեղծացել է․
«Համաձայնել եմ այս նախագծին մի պարզ պատճառով, որ պարզապես փորձեմ ինձ նոր վիճակում: Տրամադրված եմ շատ դրական, լինելով մարզիչ պետք է լինեմ մի քիչ սառնասիրտ, մի քիչ օբեյտիվ, պետք է խոսեմ այն ինչ մտածում եմ և կարծում եմ՝ ոչ միշտ բոլորը կհամաձայնվեն իմ մտքի հետ, քանի որ դա լինելու է իմ տեսակետը: Ամենակարևոր՝ ես ուզում եմ հաճույք ստանալ այս ամենից և վերջապես օգնել այն երիտասարդներին, ովքեր որ հույս են կապում ոչ միայն նախագծի, այլև մեր հետ»,-նշում է Արամեն ։
«Մենք մարզչական աթոռներին նստելու ենք ոչ թե մասնակիցներին խանգարելու, այլ օգնելու համար: Այն հուզմունքը, որ կա նրանց մեջ, պետք է հանենք՝ դառնալով նրանց մի գաղափարի մարդ, որպեսզի նրանք հասկանան, որ մենք իսկապես ուզում ենք նրանց օգնել և ցույց տանք այն ամենը ինչ գիտենք»:
Եկեք տրամաբանենք՝ Արամեն ինքն իրեն է ցանկանում օգնել, թե՞ մասնակիցներին։ Նախագիծը շատ մեծ հնարավորություն է երգչի համար կորցրած ռեյտինգը վերականգնելու ու հարսանիքներին կրկին իր կարևոր տեղը գրավելու համար։ Չէ, նրա վերջին շրջանի երգերը (հիշենք հատկապես Քավոր ջանը), հենց միայն հարսանիքների համար էլ նախատեսված են։
Եվ ժամանակակից երիտասարդներին, ում 6/8 ժանրի երգերն այդքան էլ չեն հետաքրքրում, ինչ պետք է սովորացնի Արամեն, ինչպե՞ս պետք է օգնի նրանց։
Այսօր անդրադարձել էինք Հայաստանի Ձայնի նախորդ եթերաշրջանների հաղթողներին։ Եթե նախորդ եթերաշրջանների մարզիչները ոչնչով չկարողացան օգնել մասնակիցներին, և այսօր հաղթողները ընդհատակ են անցել, ապա Արամեն իր մեծամտությյամբ ինչպե՞ս կարող է օգնել նրանց։
Զինվենք լավատեսությամբ, և հույս ունենաք, որ գոնե այս ագամ նախագծի մարզիչներին կհաջողվի ինչ որ հրաշք գործել ու գոնե հաղթող մասնակցի համար հաստատուն տեղ ապահովել հայ շոուբիզնեսում։
Հեղինակ՝ ԿռիԾիկ /Boomnews.am/