▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս մարդիկ դիմավորեցին ընթրիքից դուրս եկող Էլթոն Ջոնին, Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը երեկ  համատեղ ճաշ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի հետ, որն այցելել է Հայստան՝ բարեգործական ծրագրերում մասնակցություն ունենալու համար:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր  լուսանկար, որում նաեւ ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանն է, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

 

Ներկայացվող տեսանյութում կադրերն են, թե ինչպե՞ս մարդիկ դիմավորեցին ընթրիքից դուրս եկող Էլթոն Ջոնին, Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերո, այսօր մասնակցել է Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում  առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Էլթոն Ջոնն այս ընկերության ֆինանսավորողներից մեկն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծրագրի շրջանակներում Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր:

Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր: 

 

Կարդացեք նաև՝

Մի ատողը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք զգացինք Հայաստանում. Էլթոն Ջոնի խորհրդավոր գրառումը 

Տեսանյութը՝ Հայկ Յանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее