▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս ճիշտ դիմահարդարվել գարնանը. ոճաբան-դիմահարդար Արփինե Խաչատրյանի խորհուրդները

Asekose.am-ը խոսել է «Ագա իմիջ ստուդիո»-յի դիմահարդար Արփինե Խաչատրյանը ներկայացնում է, թե ինչպես է պետք ճիշտ դիմահարդարվել գարնանը:

«Գարնան սկսվելուն պես՝ մենք՝ դիմահարդար- ոճաբաններս խորհուրդ ենք տալիս փոխել դիմահարդարումը։ Օրինակ՝ երանգաքսուքը գարնան համար պետք է լինի համեմատաբար բաց գույների մեջ։ Այս սեզոնին դեմքի շոկոլադագույն երանգը միանգամայն անտեղի է։ Եթե դիտարկենք նորաձևության տեսանկյունից, ապա երանգաքսուք ընդհանրապես պետք չէ օգտագործել, քանի որ սեզոնի միտումն է՝ դիմահարդարում առանց դիմահարդարման։ Ինչ վերաբերում է այտափոշուն, ապա նախապատվությունը տվեք վարդագույն և դեղձագույն երանգներին։ Ստվերաներկերը նույնպես պետք է լինեն բաց գույների մեջ, հատկապես՝ ամենօրյա դիմահարդարման դեպքում։ Խուսափե'ք միանգամից մի քանի գույնի ստվերաներկ օգտագործելուց։ Կոպերը ներկեք մի գույնով և ցանկալի է՝ շատ թեթևակի։Սյուրմայի և թարթչաներկի դեպքում Ամերիկա չենք բացահայտի. դրանք նորաձև են միշտ՝ տարվա ցանկացած եղանակին։ Այնպես որ, գարնանային շպարի մեջ կարող եք նաեւ դրանք օգտագործել։ Շրթներկի հարցում նախապատվությունը տվեք դեղձգույնին, բեժին...Նուդ ոճի դիմահարդարումը, կարծես, գարնան գլխավոր միտումներից է, իսկ վառ շրթներկերը թողեք ամռան համար»,-Asekose.am-ի հետ խոսեց դիմահարդար Արփինե Խաչատրյանը։

Հեղինակ՝ Ա. Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее