▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հայ դիզայներին հաջողվեց իր առաջին հավաքածուով գրավել ռուսական նորաձևության ոլորտը

 

 

 

 

 

 

 

 

Օրերս Մոսկվայում Mercedes-Benz Fashion Week Russia նորաձևության շաբաթի շրջանակներում կայացավ հայ դիզայներ՝ Սյուզաննա Մարգարյանի, ով առավել հայտնի է SUMARA անվամբ, առաջին ցուցադրությունը, որի ժամանակ դիզայները ներկայացրեց իր հեղինակային երեկոյան զգեստները:

«Փորձել եմ ստանալ վառ և կանացի կերպարներ: Օգտագործել եմ նրբաճաշակ գործվածքներ, որոնք համադրել եմ թանկարժեք քարերով և աքսեսուարներով»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց SUMARA-ն:

Վերջինս նշեց, որ իր ողջ հավաքածուում հստակ ընդգծված ձեռագիր կա.

«Առաջին հավաքածուս ստեղծելիս արել եմ ամեն բան, որպեսզի այն հնարավորինս հարմարավետ լինի կանանց և աղջիկների համար և լայն տարածում գտնի նրանց շրջանում: Բայց, իհարկե, նաև անդավաճան եմ մնացել համաշխարհային նորաձևության ներկայիս ամենագլխավոր տենդենցին՝ «մերկ» զգեստներին և ծաղկանախշերին, ինչպես նաև հավատարիմ եմ մնացել ժամանակակից դասական ոճին՝ փորձելով հասարակության ուշադրությունը գրավել գեղեցկության և ոճի վրա»,- ավելացրեց հայ դիզայները:

Տեղեկացնենք, որ Mercedes-Benz Fashion Week Russia-ի շրջանակներում մեկնարկած Fashion Futurum Accelerator-ն ինտենսիվ կրթական ծրագիր է երիտասարդ դիզայներների  համար, որը նրանց հնարավորություն  է տալիս նորաձևությամբ հետաքրքրվողներին ծանոթացնել նորաձևության միջազգային վերջին տենդենցներին:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее