▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս հաշտվեցին Դիանա Գրիգորյանն ու Լևոն Մութաֆյանը

Blognews.am-ը գրում է, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանի ու թատերագետ Լևոն Մութաֆյանի բանավեճը ժամանակին մեծ աժիոտաժ առաջացրեց։ Վիրտուալ երկխոսությունը հրապարակվեց լրատվական տարբեր միջոցներով։ Թեժ բանավեճից նրանց հարաբերությունները բարելավվել են։ Խոսակցություններ կան, որ հենց Լևոն Մութաֆյանի միջնորդությամբ է դուստրը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, նկարահանվել Դիանա Գրիգորյանի նոր՝ «Առաջնորդները» հեռուստասերիալում։ 

Թատերագետն ասել է, որ իրենց հակասությունն առաջ է եկել թյուրըմբռնման հետևանքով։

«Իմ աղջկան և դերասան Գուրգեն Արզումանյանին՝ Մետաքսյա Սիմոնյանի որդուն, հրավիրել էին քասթինգի և բավականին տգեղ, արհամարհական էին վերաբերվել երկուսի հետ էլ։ Լավ, իմ աղջիկը ջահել է, բայց Գորգեն Արզումանյանը 60 տարեկան, իր վաստակն ունեցող մարդ է։ Դա դարձավ Դիանայի և իմ կոնֆլիկտի պատճառը, իսկ մեր հաշտության պատճառն այն էր, որ մենք պարզեցինք, որ Դիանան առհասարակ  տեղյակ չի եղել այդ քասթինգից. դա հրավիրել է Կարեն անունով  երկրորդ ռեժիսորը։ Մենք հանդիպել, քննարկել ենք որոշ բաներ և շատ նորմալ հարաբերություններ ունենք։ Գուցե ստեղծագործական առումով նա ունի իր մոտեցումները, ես՝ իմ, սակայն մեր միջև մարդկային նորմալ հարաբերություններ են։ Իրեն սխալ էին մեկնաբանել իմ մի արտահայտությունը՝ իբրև թե ես իր երեխաների դեգեներատ եմ ասել։ Ես ինձ երբեք նման բան թույլ չէի տա։ Մենք հիմա բավականին նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ ունենք։ Չեմ ասում՝  ամեն օր հանդիպում ենք, բայց երբեմն-երբեմն առիթ է լինում, ես զանգում եմ խորհուրդ կամ ինչ-որ բան հարցնելու համար»,- ասել է նա։

Դիտարկամանը, որ կարծես թե իրենց հաշտության  առաջին քայլը եղել է Դիանայի տարեդարձին, երբ պրն Մութաֆյանը հանրային կերպով շնորհավորել է սցենարիստի ծնունդը, նա պատասխանել է, որ իրենք մինչ այդ էին հանդիպել, խոսել։

«Նրա տարեդարձը շնորհավորել եմ, որովհետև բոլոր լավ մարդկանց ծնունդը  շնորհավորում եմ։ Անկախ այն բանից, թե հանրային ինչ ընկալում կա Դիանայի գործունեության նկատմամբ, նա ձևավորում է որոշակի դաշտ։ Դա լավ է, թե վատ, թող ամեն մեկը յուրովի գնահատի։ Ի վերջո, նա 2 երեխայի մայր է, ինչպես կարող էի չշնորհավորել»,- ասել է պրն Մութաֆյանը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ինքն է միջնորդել, որ դուստրը խաղա «Առաջնորդները» հեռուստասերիալում, թատերագետը նշել է, որ նման բան չկա։

«Իմ և Դիանայի հարաբերությունները որևէ առնչություն չունեն նրա և աղջկաս հարաբերությունների հետ, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Իմ և Դիանայի հակամարտության շրջանում նա և աղջիկս շարունակում էին լինել շատ լավ բարեկամներ։ Նրանց բարեկամությունը շատ վաղուց է  սկսվել, մի քանի անգամ փորձել են համագործակցել, սակայն  կա՛մ առաջարկվող դերն աղջկաս սրտով չի եղել, կա՛մ Դիանան է ցանկացել մեկ այլ բան անել։ Ինձ համար էլ անակնկալ էր, որ աղջիկս նկարահանվում է այս սերիալում։ Ես ընդամենը իրեն հարցրել եմ՝ հետաքրքի՞ր է այն դերը, որն առաջարվել է քեզ, նա էլ պատասխանել է՝ շատ։ Մշակութային դաշտում բոլորը գիտեն, որ ես իմ երեխաների համար ոչինչ չեմ խնդրում։ Ես տարիներ շարունակ եղել եմ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, սակայն իմ աղջիկը երբևէ չի ստացել այդ մրցանակը, թեև կարող էր/լ Այնքան ոչնչություններ են ստանում այդ մրցանակը, այնքան է եղել, որ հանձնաժողովի նիստում ասել են՝ այսինչին տվեք, այլապես իր հայրը կնեղանա, իմ աչքի առաջ աղջկաս անունը ջնջել են անվանակարգերից, սակայն չեմ միջամտել։ Ես իմ երեխաներին արջի ծառայություն չեմ մատուցում։ Ես շատ լավ գիտեմ՝ ով է իմ աղջիկը որպես դերասանուհի։ Ինձանից մեծ քննադատ նա չունի, ես գիտեմ նրա և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Ոչ թե որպես հայր, այլ որպես թատերագետ՝ ասեմ, որ նա հայ թատրոնում իր  սերնդակիցների մեջ ամենահետաքրքիր  դեերասանուհիներից մեկն է, որը բերում է ուժ, ստեղծագործական կիրք, տեմպերամենտ»,- ասել է նա։

Լևոն Մութաֆյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ համամիտ  չէ Դիանա Գրիգորյանի ստեղծագործական գործունեության հետ, հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում դստեր ներգրավվածությանը նրա նոր հեռուստասերիալում, թատերագետը պատասախանել է.

«Դա իմ դստեր խնդիրն է։ Նա դերասանուհի է և եթե  սցենարիստի, պրոդյուսերի հետ գտել է ստեղծագործական համագործակցության եզր, ես իրավունք չունեմ միջամտել։ Այլ հարց է, որ իրեն մասնագիտական հուշումներ անեմ, ինչպես արել ոմ առաջին սերիան դիտելուց հետո»։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее