«Պետք չէ տրամադրության յուրաքանչյուր անկում դիտարկել որպես դեպրեսիա: Ինչպես ուրախ, այնպես էլ տխուր տրամադրությունը մարդուն շատ անհրաժեշտ է: Այն կարևոր նշանակություն ունի ինքնաճանաչման, ինչ-որ հարցերի լուծման համար: Իսկ, երբ խոսում ենք դեպրեսիայի մասին, դա արդեն ախտորոշում է և նշանակում է, որ տրամադրության անկումը կայուն բնույթ ունի և ուղեկցվում է ֆիզիկական թուլությամբ, ախորժակի կորստով, վատ քնով՝ շուտ արթանալով ու ուշ քնելով, ինչպես նաև ամբողջ օրվա ընթացքում քնկոտությամբ»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շատ քայլել, հատկապես արևային ժամերին.
«Քայլե՛ք, ինչ-որ բանի մասին մտածելով, քանի որ աննպատակ քայլելն էլ կարող է օգտակար չլինել: Մտածե՛ք, երազե՛ք: Սննդակարգում ավելացրեք վիտամիններ, շփվեք հարազատ ու հաճելի մարդկանց հետ, զբաղվե՛ք սպորտով, հատկապես լողով»,-հորդորեց հոգեբանը:
Անի Կարապետյան


