▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին»»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ մարտունեցիներ, սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում։ Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։ Դուք ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին» ու այդքան նիկոլամոլ եք, թե՞ ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում, արցախցիների ճակատագիրը ձեզ դաս չի՞ դարձել։ Խելքի եկե՛ք, պարզապես խելքի եկե՛ք սիրելիներս, այստեղ ծանոթ-բարեկամ-մտերիմին խաթր անելու հարց չկա, մտածեք ձեր և սերունդների ապագայի մասին, ձեր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքի մասին»։

***

Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Բասարգեչար» գինին է, որն արտադրված է Ադրբեջանում։ Այն պիտակավավորված է Սևանա լճի պատկերով «Գյոյչա» անվանմամբ, այն շրջապատված Սևանալճի ավազանի գյուղերով և քաղաքներով, որոնք ունեն ադրբեջանական անուններ։ Եվ այսօր այս գինին ողողված է Չինական շուկայում։ Համոզված եմ նաև տարբեր երկրներում։
Մեր սիմվոլներն են անվանափոխվում ու որպես իրենց պատմություն, կամաց - կամաց թափառում են աշխարհում ։
Իսկ դուք դրել եք՝ ադրբեջանական բենզին, հա՛ բենզին…
Մարդիկ պատմություն են հորինում ու աշխարհով մեկ տարածում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее