▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո եւ որն է լինելու մեր նպատակը». Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողություններիդադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետեւանքներ ունեցավ: Մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում եւ այս կապակցությամբ ՀՀ-ում եռօրյա սուտգ է հայտարարված:

Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում առանց կասկածի: Մենք ազգովի անցել ու անցնում ենք մղձավանջի միջով: Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է՝ մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո:

Այս ամենի հետեւանքով ձեւավորվել է եւ ձեւակերպվել մի մեծ հարցական, իսկ ինչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո եւ որն է լինելու մեր նպատակը: Ինչու ամենը այսպես դասավորվեց, ինչու այսպես եղավ:

Ես իհարկե ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե եւ ասել եմ, որ խորնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի: Բայց ես չեմ կարող չասել, եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենեւին օգտակար չէ տեղի ունեցածն իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար: Մի բան, որ անհրաժեշտ է ապագան կառուցելու եւ անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից:

Սա իհարկե, չի նշանակում, թե  պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее