▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են նշելու Ամանորը «Քարե դարդում» եւ ի՞նչ է Հակոբ Հակոբյանը սպասում 2016-ից

Life.panorama.am-ը գրում է. Հայկական ավանդույթներով, բայց քարեդարյա մոտեցմամբ դեկտեմբերի 31-ին «Քարե դարդում» եւս Ամանոր կլինի. առատ սեղանով, երգ ու պարով, Մամուկն էլ տոնի առթիվ վերջապես լվացված եւ մաքուր, բայց փորձություններով շրջապատված՝ ահա այսպես կանցնի «Քարե դարդի» Ամանորը: Այս մասին եւ ոչ միայն Life.panorama.am-ին պատմել է «Քարե դարդ»-ի բնակիչ Մամուկը, նույն ինքը՝ Հակոբ Հակոբյանը:

«Քարե դարդում» սպասվում է ծիծաղելի, արկածներով լի, հետաքրքիր իրավիճակներով Ամանորը: Մեզ մոտ՝ քարե դարում, կլինի հայկական ավանդույթներով, բայց քարեդարյան մոտեցմամբ Ամանոր, մենք էլ ենք պատրաստվում Ամանորը ճոխ նշել, բայց եւ փորձությունների միջով պետք է անցնենք դրա համար: Ի վերջո, մենք այդ օրը բոլոր հայերի նման շատ կուտենք, կխմենք, կպարենք եւ այդ ամենը կանենք այնպես, կարծես թե ողջ տարին ոչ կերել ենք, ոչ խմել, չէ որ մեր օրերում էլ Ամանորը նշվում է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե ողջ տարին հաց չենք կերել: Ամենակարեւորը՝ Մամուկն այդ օրը կլողանա, նրա երեսն այդ օրը մրոտ չի լինի, բայց Նոր տարին կնշի չափազանց ծանր պայմաններում,- ծիծաղելով նշեց Հակոբն ու շեշտեց,- այս տարվա վերջին թողարկումը կլինի դեկտեմբերի 31-ին, բայց պետք է նկատեմ, որ «Քարե դարդը» ամանորյա արձակուրդների չի գնալու, մենք շարունակելու ենք եթերում լինել ամեն երեքշաբթի եւ հինշգաբթի»:

Հակոբը անդրադարձավ նաեւ գալիք տարվա համար իր ծրագրերին. «Եթե ամեն բան բարեհաջող ու ըստ պլանավորածի գնա, հույսեր կան, որ 2016-ին կլինեմ ոչ միայն սիթքոմում, այլեւ կրկին կներկայանամ որպես հաղորդավար»,- նշեց նա:

Գալիք տարում անձնական կյանքում փոփոխություններ Հակոբը չի պլանավորում. «Միակ բանը, որի մասին ամենաքիչն եմ այս պահին մտածում, անձնական կյանքում փոփոխություններ կատարելն է: Հույս ունեմ եւ հավատում եմ, որ ինձ համար 2016-ը պետք է շատ կարեւոր գործնական տարի լինի, իսկապես մեծ հուսյեր եմ կապում գալիք տարվա հետ,- նկատեց հաղորդավարն ու հավելեց,- մեծ հույս եւ հավատ ունեմ նաեւ, որ գալիք տարում խաղաղություն կլինի ողջ աշխարհում, բառի ամենաբուն եւ լայն իմաստով խաղաղությունը առաջին անհրաժեշտ սպասելիքն է 2016-ից: Ես իսկապես շատ եմ ուզում, որ այդպես լինի, որպեսզի մեզանից ոչ մեկի տրամադրությունը կապված չլինի դրա հետ, քանի որ այն անդրադառնում է մարդկային ճակատագրերի վրա: Եթե լինի խաղաղություն եւ առողջությունը, ուրեմն հավատով, ուժով եւ մեծ ցանկությամբ հնարավոր է հասնել մեր երազանքներին»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее