Այսօր հայոց ավանդական ու գեղեցիկ տոներից մեկն է. հայ առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդանը, որը շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության` Զատիկի տոնից 49 օր առաջ, ըստ այդմ, եւս շարժական է: Բուն Բարեկենդանը ժամանակին նույնիսկ ավելի ճոխ է նշվել, քան Նոր տարին, այն նվիրված է եղել բնության կենարար ուժերին եւ հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է համարվել: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, այն ճոխ եւ առատ ուտելիքներով վայելքի օր է: Հին ժամանակներում Բարեկենդան տոնելիս մարդիկ դիմակավորվել են չար կերպարանքներով, որպեսզի վախեցնեն չարքերին ու հեռացնեն իրենցից:
Թե ինչպե՞ս են նշել Բարեկենդանը Երևանի փողոցներում՝ տեսանյութերում:
Կադրերը՝ Գարիկ Աբելյանի


