▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են նշել առաջին հանրապետության 100-ամյակը Գոգոլի անվան հիմնական դպրոցի սաները

Ապրիլի 10-ին Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի 7/4 դասարանի աշակերտներն իրենց Պատմության ուսուցչուհի, հաստատության Պատմության և աշխարհագրության առարկայական մասնախմբի ղեկավար Սուսաննա Մուրադյանի գլխավորությամբ հանիսատեսի դատի հանձնեցին «Առաջին հանրապետության անկախության հարյուրամյակը» խորագրով միջոցառումը:

Միջոցառումը նվիրված էր առաջին հանրապետության հարյուրամյակին, և, քանի որ մայիսյան հերոսամարտերը դուռ բացեցին հայության դարավոր երազանքին՝ անկախությանը, տիկին Մուրադյանը անդրադարձավ նաև Սարդարապատի հերոսամարտին ՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Աշակերտները ոչ միայն տեղյակ էին հերոսամարտի պատմությանը, այլ դրանից ներշնչվել էին հայրենասիրությամբ, և դա զգացվում էր նրանց արտաբերած յուրաքանչյուր բառում: Նրանց հաջողվեց հայրենասիրական խոր զգացմունքներ փոխանցել հանդիսատեսին և հուզել նրան: Աշակերտների կերպավորմամբ բեմ ելան Անդրանիկը, կաթողիկոս Գևորգ Սուբենյանցը, Դերենիկ Դեմիրճյանը՝ իրենց հայրենասիրական ներգործուն կոչերով:

Միջոցառումը սկսվեց «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար» սևակյան խոսքերով: Այսպես բնութագրվեց մի դարաշրջան, որը հայոց պատմության ամենամութ և ամենալուսավոր էջերից է: Երբ իրոք խենթություն էր դիմակայել մի քանի անգամ շատ թշնամուն, և միաժամանակ կերտել պետականություն: Միջոցառումը հագեցած էր ազգային երգ ու պարով, որ հաջող բեմադրել էր Երաժշտության և Ազգային երգ ու պարի ուսուցչուհի Գայանե Վանեսյանը:
Միջոցառումն ավարտվեց հայրենասիրական երգով և պարով, որին միացան ուսուցիչների մեծ մասը: Սա ևս ուներ իր խորհուրդը «Մեր հզորություն մեր միասնության մեջ է» : Ս. Մուրադյանը կարողացավ ըստ ժամանակաշրջանի և ճիշտ հաջորդականւթյամբ ներկայացնել միջոցառումը և հասցնել փայլուն ավարտի, միաժամանակ կամուրջ կապելով երեք հայկական հանրապետությունների միջև:           

 Նառա Այվազյան
35-րդ դպրոցի Պատմության ուսուցչուհի

72157693777855121

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее