▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են լրագրողները լուսաբանելու Երևանի ավագանու նիստերը. պարզաբանում է Արթուր Գևորգյանը

168.am-ը գրում է.

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Երևանի ավագանու փետրվարի 13-ի հայտնի նիստից հետո քաղաքապետարանում որոշել են, թե մարտի 19-ից  սկսած լրագրողները չեն կարող մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ինչպես են լրագրողները լուսաբանելու նիստը:

Ի պատասխան՝ նա ասաց. «Նախ ասեմ, որ ներկայումս լրատվամիջոցների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա իրականացվում են համապատասխան պայմանների ապահովման աշխատանքներ, որի արդյունքում բացի հարմարավետությունից կերաշխավորի նաև անխափան հեռարձակման և լուսաբանման հնարավորությունը: Եվ հաշվի առնելով կատարվող աշխատանքների ծավալն ու սարքավորումների փորձարկման գործընթացի առանձնահատկությունները, ավագանու մարտի 19-ի նիստը լրագրողները կարող են ամբողջությամբ լուսաբանել թե՛ անմիջապես նիստերի դահլիճից և թե՛ անհրաժեշտ նոր սարքավորումներով կահավորված հատուկ առանձնացված տարածքից»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее