▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են Իսպանիայի հայ համայնքում եզրափակել Կանանց մեկամսյակը

Կանանց մեկամսյակը եզրափակվեց հայկական դպրոցի սաների շնորհավորանքով Վալենսիայի և Սարատովի հայ համայնքների և, հատկապես, հայկական կրթօջախների միջև հաստատվել և զարգանում է սերտ համագործակցություն։ Վերջինիս վառ ապացույցն էր Միսլատայի կիրակնօրյա դպրոցի սաների կողմից Սարատովի հայուհիներին ուղղված շնորհավորանքը՝ նախաձեռնությամբ ռուսական քաղաքի հայկական դպրոցի ուսուցչուհի Նունե Բաղդասարյանի։

Իսպանաբնակ հայերի և, հատկապես «Արարատ» Հայկական միության անունից շնորհավորական խոսքը բացեց Հայարփի Իսպիրյանը, ով իր խոսքը եզրափակեց գեղեցիկ ասմունքով։ Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկան աշակերտները, ովքեր մայրիկներին նվիրված բանաստեղծություններ ձոնեցին հայուհիներին։

Սարատովի հայուհիներին շնորհավորական ուղերձ են հղել նաև այլ երկրների հայկական համայնքներից, ինչպես նաև Հայաստանից։ Հիշեցնենք, որ կանանց մեկամսյակը «Արարատ» Հայկական միությունում սկսվել էր մարտին՝ «Գարուն» խորագիրը կրող նկարչական մրցույթով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее