▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Երեւանում վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացմանը

Երեւանցիների 6,9%-ը միանշանակ հավանություն է տալիս հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, 15,6%-ը, ավելի ճիշտ, հավանություն է տալիս, 7,6%-ը, ավելի ճիշտ, հավանություն չի տալիս, 54,6%-ը բացարձակ հավանություն չի տալիս, իսկ 15,3%-ը դժվարացել է պատասխանել։ Լրագրողների հետ զրույցում նման տվյալներ մեջբերեց Gallup International ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը։

18,2%-ը միանշանակ հավանություն է տալիս թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն վերացնելու ՀՀ կառավարության որոշմանը, 20%-ը, ավելի ճիշտ, հավանություն է տալիս, 11,8%-ը, ավելի ճիշտ, հավանություն չի տալիս, 39,2%-ը բացարձակ հավանություն չի տալիս, 10,8%-ը դժվարացել է պատասխանել։

Հեռախոսային հարցումն անցկացվել է 800 քաղաքացիների շրջանում 2022 թվականի հունվարի 24-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее