▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են անցկացնելու իրենց ամառային հանգիստը հայ հայտնիները

Life.panorama.am-ը գրում է, որ ներկայացնում է այն հայտնիներին, ովքեր այս տարի աշխատանքի պատճառով չեն հասցնի հանգստի համար ժամանակ հատկացնել, կամ  ամառային հանգիսը կանցկացնեն Հայաստանի գեղատեսիլ վայրերում:

Ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանն ամառը կանցկացնի բուռն աշխատանքային պայմաններում.

«Այս շրջանում նոր ձայանագրությունների եմ պատրատվում, շուտով կլինի նաեւ նոր տեսահոլովակ, ուստի ժամանակ դեռ չկա հանգստի համար, առայժմ Երեւանում եմ, հետո չգիտեմ, թե ինչպես կստացվի»,- նշել է երգչուհին:

Ջուսը ևս չի մեկնի հանգստի արդարացված պատճառով՝ երկրպագուներին անակնկալ է պատրաստում.

«Այս տարի չեմ մեկնի հանգստի, քանի որ նոր երգ և նոր տեսահոլովակ եմ պատրաստում, նաև առաջիկայում համերգներ կան, որոնց պետք է մասնակցեմ, դրա համար այս տարվա հանգիստս միայն Google-ով կլինի, այսինքն՝ համացանցով տարբեր երկրներ կայցելեմ»,- կատակելով նշել է Ջուսը:

Նարե Գևորգյանն ու Անուշիկ Ալավերդյանն էլ այս տարի կվայելեն Հայաստանի չքնաղ բնությունը:

«Կարծում եմ, այս տարի հանգիստս կանցկացնեմ Հայաստանում: Ըստ նախնական պլանների՝ Հայաստանի մի քանի քաղաքաներում կանցկացնեմ ամառային հանգիստս, այնուհետեւ կվերադառնամ Երևան եւ կշարունակեմ աշխատանքս՝ կապված նոր երգերի հետ»- նշել է Նարե Գևորգյանը:

Ապագա մայրիկ Անուշիկ Ալավերդյանը ևս հանգիստը կազմակերպելու է Հայաստանի սահմաններում.

«Ամառը անցկացնելու եմ Հայաստանում, երկրից չեմ մեկնելու և փորձելու եմ վայելել մեր ազգային գեղատեսիլ վայրերը»,- ասել է նա:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее