Արդեն հայտնել ենք, որ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է:
Ներկայացվող տեսագրությունում հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հրդեհում սեփական ցանքատարածությունները:


