Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ինչպես էին հրթիռները թռնում Երուսաղեմի հայերին պատկանող «Կովերի պարտեզ»-ի վրայով
Տեսանյութը՝ Բետիկ Կիրակոսյանի
***
Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա իր հարձակումները և կհարվածի Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի ռազմաբազաներին։ Այս մասին CNN-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ «Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը իրանական գործողություններից, իր հերթին կտեսնի, որ իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը կդառնան նոր թիրախներ»։ *** |
Հունիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։ Այաս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Միաժամանակ, նախարարները խիստ մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից Իրանի դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների խախտմամբ ձեռնարկված ռազմական գործողության կապակցությամբ և հանդես են եկել տարածաշրջանում լարվածության արագ թուլացման օգտին։ Այս համատեքստում հատկապես ընդգծվել է դիմակայությունը բանակցային հուն տեղափոխելու կարևորությունը։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են շարունակել շփումները՝ հաստատելով Մոսկվայի և Աբու Դաբիի պատրաստակամությունը՝ աջակցելու Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ուղղությամբ առաջադիմական շարժման համար պայմաններ ստեղծելու ջանքերին։ |