▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է տարիների ընթացում փոխվել փոքրիկ երգչուհի Դալիթան

15 ամյա Դալիթա Ավանեսյանը սովորում է «Հայաստանի Եվրոպական քոլեջի» «կառավարման» երկրորդ կուրսում, ինչպես նաև «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցի «ջազ վոկալ» բաժնում, որտեղ նաև ավարտել է 3 տարբեր բաժիններ՝ դասական վոկալ, դաշնամուր և կիթառ։ Ունի 16 հեղինակային երգեր և 9 տեսահոլովակներ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով։

Նա արժանացել է բազմաթիվ պատվավոր դիպլոմների և շնորհակալագրերի տարբեր նախարարությունների, ինչպես` «ՀՀ կրթության և գիտության նախարարության», «ՀՀ մշակույթի նախարարության » և «ՀՀ սփյուռքի նախարարության» կողմից, իր մարդասիրական և հասարակական գործունեության, բարի կամք և բարեգործական ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

 

 

 

 

 

 

Աղբյուրը՝ past.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее