▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է պատրաստվում նշել իր ծննդյան տարեդարձը Գոհար Հովհաննիսյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան 34-ամյակը: Այսօր երգչուհին ծննդյան օրը կնշի տանը՝ ընտանիքի գրկում, մտերմիկ երեկոյի շրջանակներում ու իրականացված երազանքների գիտակցումով:

«Այնպես ստացվեց, որ երեկ մեր ընկերներից մեկի ծննդյան օրն էր ու իմ ծննդյան մեկնարկը տրվեց հենց այդ նույն շրջապատում: Ամուսինս շատ է սիրում անակնկալներ մատուցել, երեկ էլ փոքրիկ տորթով ու ծաղիկներով ճիշտ 00:00-ին շնորհավորեց ինձ. հավատացեք՝ չկա ավելի մեծ երջանկություն, քան ծննդյանդ օրը գիտակցել, որ երազանքներդ իրականացված են, քանի որ ունես հրաշ ընտանիք»,- պատմել է Գոհարն ու նկատել, որ տոնական օրը տանը կանցկացնի.

«Քանի որ աղջիկս դեռ շատ փոքր է, ուստի որոշեցինք այսօրն անցկացնել տանը՝ մեր ամենամտերիմ հարազատների հետ միասին: Շատ եմ սիրում նման մտերմիկ հավաքույթները, երբ քեզ իսկապես տանն ես զգում: Իմ մտերիմները շատ լավ գիտեն, որ ինչքան էլ ինչ-որ մի բանից սրտնեղած լինեմ, միեւնույն է, ցույց չեմ տա, նրանց հետ ուրախ կանցկացնեմ տրված ժամանակը, առհասարակ ամեն օրս փորձում եմ ուրախ անցկացնել, ամեն ինչի մեջ դրականն ու գունավորը տեսնել»,- նշել է նա:

Գոհարի խոսքերով՝ նա 33-ում հասել է ամենամեծ երազանքին.

«Հենց 33-ում ծնվեց աղջիկս, ով իմ կատարված գլխավոր երազանքն է: Նա այսօրվա իմ ամենամեծ նվերն է, տղաս ու աղջիկս ինձ ու ամուսնուս լիարժեք են դարձնում, ինչի համար շնորհակալ ենք Աստծուն»,- ասել է երգչուհին:

Գոհար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ իր մեծանալը զգում է հենց ծննդյան օրը.

«Երբեմն ինձ թվում է, թե ես մեծանում եմ հենց ծննդյանս օրը, քանի որ ողջ տարվա ընթացքում այդ անցումը չեմ զգում: Ծաննդյանս օրերին միշտ մի փոքր հուզմունք եմ զգում, գիտակցում եմ, որ մեծանում եմ, բայց եւ չեմ թողնում, որ հուզմունքս խանգարի վայելել այն, ինչ ունեմ, ինչով արժեւորվում է կյանքս»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее