▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է պատրաստվում հանգստանալ Էրիկ Կարապետյանն այս ամռանը

Tert.am-ը գրում է.

Նոր երգեր, ձայնասկավառակներ, ծրագրեր. երգիչ Էրիկն ամռանն առաջին կեսը նախընտրում է ջանասիրաբար աշխատել:

Կայքի հետ զրույցում  երգիչը նշեց, որ իր հանգիստը նախատեսել է անցկացնել օգոստոսին ծովափնյա քաղաքներից մեկում:

«Առայժմ աշխատանքային շրջան է ինձ մոտ, բայց պլանավորել եմ օգոստոսին անպայման մեկնել հանգստի: Ճիշտ է, տեղը դեռ չեմ ընտրել, բայց ցանկանում եմ գնալ այնպիսի քաղաք, որտեղ կա ծով, արև: Արդեն մի քանի տարի է չի ստացվել ինձ մոտ հանգիստը, միշտ համերգային շրջագայության ենք եղել եւ լիարժեք չեմ հանգստացել: Բայց այս տարի անպայման պետք է գնամ»,- ասաց Էրիկը:

Էրիկի երազանքների քաղաքը Բարսելանան է. «Շատ քաղաքներում եմ եղել թե՛ գործնական և թե՛ հանգստի նպատակով, բայց Իսպանիայում երբևիցե չի ստացվել: Ինձ հետաքրքիր է այդ քաղաքը»:

Հնարավոր է, Էրիկն իր հանգիստն անցկացնի ընկերների հետ, բայց դեռ ոչինչ հստակեցված չէ: Էրիկի խոսքով. «Նախընտրում եմ պասիվ հանգիստ, քանի որ առանց այդ էլ մեր կյանքն ակտիվ է` համերգներ, ձայնագրություններ, նկարահանումներ: Սիրում եմ հանգստանալ և Հայստանում, և արտերկրում: Չեմ ասի հաճախ, բայց երբեմն ընկերներիս հետ մեր հանգիստն անցկացրել ենք Դիլիջանում, Սևանում, Ծաղկաձորում, Սյունիքի մարզում էլ շատ գեղեցիկ և հանգիստ վայրեր կան, որտեղ կարող ես լիարժեք հանգստանալ: Հայրենիքում հանգստանալիս այնպիսի զգացողություն է, որ կարծես տանդ մի անկյունում լինես, իսկ արտերկրում` ակամայից սկսում ես նորը բացահայտել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Այն, ինչ անում եմ իմ անձնականում՝ օրինական, թե ոչ օրինական, իմն է. Էրիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее