Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Մինչ երեկ բոլորը նշում էին «Երեխաների պաշտպանության միջազգային օրը», դերասանուհի Մերի Հակոբյանը տոնում էր ծննդյան 25-րդ տարեդարձը:
Կայքը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է դերասանուհին անցկացրել ծննդյան օրը, ովքե՞ր են իրեն շնորհավորել եւ ինչ երազանք է մտապահել:
«Քանի որ այս շրջանում նկարահանվում եմ «Աբելի քույրը» հեռուստասերիալում եւ սերիալային ռիթմին համաձայն գրեթե ամեն օր նկարահանումներ ենք անցկացնում, ուստի այս տարի ծննդյանս օրվան չհասցրեցի հատուկ պատրաստվել ու անցկացրի մտերիմ ընկերուհիներիս շրջապատում՝ աղջկական երեկո էինք կազմակերպել»,- ժպիտով նշեց Մերին:
Դերասանուհին մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ընկերներ քիչ ունի, բայց ունեցածներին էլ շատ է գնահատում.
«Ընկերներս քիչ են, բայց շատ թանկ: Նրանք բոլորն էլ իրենց ջերմ շնորհավորանքները հղեցին ինձ, որոնք լի էին անկեղծ բարեմաղթանքներով, ինչի համար շատ շնորհալալ եմ իրենց, նաեւ շնորհակալ եմ հանրությանը, ովքեր անտարբեր չգտնվեցին եւ իրենց շնորհավորանքները հղեցին ինձ»,- հավելեց 25-ամյա դերասնաուհին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում