▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եք նշել Երևանի 2799-ամյակը

Հոկտեմբերի 14-ին Երևանը կնշի իր հիմնադրման 2799-ամյակը: Այս տարվա խորագիրն է ՝ «Երևան՝ սիրո քաղաք»: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի փոխանցմամբ՝ կլինեն ինչպես սպասված ու սիրված և արդեն ավանդական դարձած միջոցառումներ, այնպես էլ՝ նորություններ: 

«Օրինակ՝ Սարյան պուրակում տեղի կունենա  «Մեկ կտավ Երևանիս» միջոցառումը, որի ընթացքում տեղի և հրավիրված նկարիչները համատեղ ուժերով մի կտավ կնկարեն և օրվա վերջում այն կնվիրաբերեն Երևանի պատմության թանգարանին: Կլինեն նաև տարբեր սպորտաձևերի ցուցադրական ելույթներ, Կասկադում կներկայանան տարբեր կրթարանների մեր խելացի պատանիները, ովքեր կներակայցնեն իրենց մտահղացումները: Էրեբունի փողոցում ազգային ուտեստները, խաղերը կներկայացնեն, որտեղ հանդես կգան մեր ազգագրագետները, խոհարարները: Կլինեն հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ: «Մեր սիրո քաղաքը» լուսանկարչական տաղավարներ կունենանք Կարապի լճում, որտեղ մեր քաղաքացիներն ու հյուրերը  կկարողանան լուսանկարվել տարազներով՝ սկսած ուրարտական ժամանակներից: Շառլ Ազնավուրի հրապարակում կունենանք ջազի երեկո: Միսաք Մանուշյանի անվան պուրակում «Գրքի գիշեր» տոնահանդեսը կլինի: Այստեղ գրքերի շնորհանդես կլինի: Կոնսերվատորիայի դիմաց դասական երաժշտություն լսելու հնարավորություն կլինի, Ազատության հրապարակում՝ ռոք, Գաֆէսճեան կենտրոնում էլ տոնական համերգը տեղի կունենա՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների, անվանի երաժիշտների մասնակցությամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը նշեց նաև, որ Երևանի տարեթվին համապատասխան՝ ինչպես ամեն, այնպես էլ այս տարի այդքան ընտանիք Քաղաքապետարանի կողմից նվերներ կստանա: Նրանք ազատամարտիկների, սոցիալական անհրաժեշտություն ունեցող ընտանիքներն են:

Հոկտեմբերի 28-ին էլ շուրջ 1500 ծնող կկարողանա այցելել սահմանամերձ զորամասեր՝ զավակներին տեսակցելու:


Ժամերի և այլ մանրամասների մասին՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее