▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է նոր ընդդիմությունը պատրաստվում վերացնել մեր բոլոր ընտրությունները փչացնող երևույթները

Նոր նայեցի ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը: Ինչպես միշտ, այս անգամ էլ Ֆեյսբուքը, կարևորը թողած, քննարկում էր հուզումնային պահերը: Մոտս հարցեր առաջացան, որ կխնդրեի շտկեին (եթե սխալ եմ հասկացել) կամ մեկնաբանեին Քաղաքացիական պայմանագրի ընկերներս:

Որպես անցած 20 տարիների ընդդիմադիր անարդյունք պայքարի այլընտրանք Փաշինյանն առաջարկում է «ինստիտուցիոնալ ընդդիմություն», որը կգործի թիմային, կներկայացնի քայլ առ քայլ իր ծրագիրը և դերակատարներին ու, ամենակարևորը, իշխանափոխության կհասնի ոչ թե ժողովրդին հրապարակ կանչելով, այլ բոլոր մակարդակների ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ուժեղ թիմով մասնակցելով: Ճի՞շտ եմ հասկացել:

Այդ դեպքում ինչպես է պատրաստվում այդ նոր ընդդիմությունը վերացնել մեր բոլոր ընտրությունները փչացնող ու անիմաստ դարձնող այնպիսի երևույթները, ինչպիսիք են` ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍ, ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ և, ամենակարևորը, ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ:

Իզաբելլա Աբգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее