Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Մերի Հակոբյանի հետ՝ փորձելով ճշտել, թե ինչպե՞ս է պատրաստվում առաջիկա տոներն անցկացնել դերասանուհին:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք նախընտրում Ամանորն անցկացնել, ի՞նչ պլաններ ունեք այստարվա համար:
- Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է, ամենասպասվածը: Կարծում եմ, սա միակ տոնն է, որ մեծից փոքր երազանք են պահում եւ հավատում դրանց իրականանալուն: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի Ամանորը ընտանիքիս հետ եմ անցկացնելու: Դեռեւս տոնածառ չեմ դրել տանը, շուտով կմտածեմ այդ ուղղությամբ:
-Իհարկե, Ձմեռ պապիկը վաղուց այլեւս մեզ համար նվերներ չի բերում, քանի որ մենքդուրս ենք եկել այդ տարիքից, բայց, վստահ եմ, որ Ձեր կյանքում կլինեն մարդիկ, ովքերկլրացնեն Ձմեռ պապի տեղը, հետաքրքիքր է՝ ում նվերին եք ամենաշատը սպասում:
- Իմ ամենասպասված եւ ամենահետաքրքիր նվերը ամեն տարի մտածում է հայրս, նա լրացնում է Ձմեռ պապի տեղը, պետք է ասեմ, որ դա գլխավոր պատճառներից մեկն է, որից ելնելով այսքան սիրում ու սպասում եմ Նոր տարուն:
-Ամանորը հաճելի է ոչ միայն ստացած, այլեւ մեր կողմից արված նվերներով, արդենսկսկե՞լ եք ամանորյա նվերների գնումները:
- Դեռ ամանորյա նվերների գնումները չեմ սկսել, բայց արդեն մի քանի օր է, ինչ ես եւ քույրս մանկատան երեխաներից նամակներ ենք ստանում եւ փորձում ենք իրականացնել նրանց փոքրիկ երազանքները, այս հարցում չեմ կարող շնորհակալություն չասել նաեւ մեր ընկերներին, ովքեր փորձում են առաջարկել նաեւ իրենց օգնությունը: Ամանորյա նվերներ ընտրելիս մեծ բծախնդրությամբ եմ վերաբերվում մեր ընտանիքի երկու բալիկների նվերներին: Ես երկու հրաշքների մորաքույր եմ, իրենց համար մեծ հաճույքով եմ նվերներ ընտրում, նաեւ պարտադիր Ամանորի գիշերը Ձմեռ պապ եւ Ձյունանուշ եմ հրավիրում, կարծում եմ կկարողանամ նրանց այդ օրը ուրախացնել: Նշեմ նաեւ, որ ամենաշատը մայրիկիս համար եմ դժվարանում նվեր ընտրել:
-Մերի, Ամանորի գիշերվա երազանքին հավատո՞ւմ եք, օրինակ հետեւում եք 12 զանգերիհետ կապված խորհուրդներին՝ 12 հատիկ խաղողի եւ նման այլ հետաքրքիր երեւույթներիմիջոցով երազանքների իրականացմանը:
- Այո, հավատում եմ, մենք ընտանիքով նույն վայրկյանին երազանք ենք պահում, հետո փչում մոմերը, շնորհավորում ենք միմյանց ու մաղթանքներ ասում: Պետք է ասեմ, որ գրեթե միշտ կռահում եմ մայրիկիս մաղթանքները եւ առաջ եմ ընկնում իրենից՝ ինձ ասելով այն, ինչ մայրս պետք է ասեր:
-Ո՞րն է հաջոդ տարվա նկատմամաբ ամենամեծ սպասելիքը:
- Նպատակներս ու սպասելիքներս անսահման են, անծայրածիր: Պետք է հնարավորությանս մեծ մասով ներկայանամ իմ հանդիսատեսին, հուսով եմ էլ ավելի կշատանա նրանց թիվը: Ուզում եմ, որ աշխատանքային բեղմնավոր տարի լինի 2016-ը, հաջորդ տարի ամեն ինչ պետք է անեմ թատրոն մուտք գործելու համար:
-Մեր կյանքը կազմված է նաեւ հիշողություններից, ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան Նորտարին:
- Ամենահիշարժանը պետք է, որ այս տարի լինի, հիմա փակագծերը չեմ բացի, գուցե հետո խոսեմ այդ մասին:
-Ո՞ւմ կցանկանաք մեր միջոցով նախապես շնորհավորել:
- Ձեր միջոցով իմ շնորհավորանքն ուղղում եմ մեր զինվորներին, իրենց ընտանիքներին եւ սիրելիներին: Իմ ընտանիքի կողմից ուզում եմ շնորհակալություն ասել մեր զինվորիներին եւ մաղթել համբերություն, ուժ եւ ավելի մեծ հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու եւ բարի ավարտ է ունենալու:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք նախընտրում Ամանորն անցկացնել, ի՞նչ պլաններ ունեք այս տարվա համար:
Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է, ամենասպասվածը: Կարծում եմ, սա միակ տոնն է, որ մեծից փոքր երազանք են պահում եւ հավատում դրանց իրականանալուն: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի Ամանորը ընտանիքիս հետ եմ անցկացնելու: Դեռեւս տոնածառ չեմ դրել տանը, շուտով կմտածեմ այդ ուղղությամբ:
Իհարկե, Ձմեռ պապիկը վաղուց այլեւս մեզ համար նվերներ չի բերում, քանի որ մենք դուրս ենք եկել այդ տարիքից, բայց, վստահ եմ, որ Ձեր կյանքում կլինեն մարդիկ, ովքեր կլրացնեն Ձմեռ պապի տեղը, հետաքրքիքր է՝ ում նվերին եք ամենաշատը սպասում:
Իմ ամենասպասված եւ ամենահետաքրքիր նվերն ամեն տարի մտածում է հայրս, նա լրացնում է Ձմեռ պապի տեղը, պետք է ասեմ, որ դա գլխավոր պատճառներից մեկն է, որից ելնելով այսքան սիրում ու սպասում եմ Նոր տարուն:
Ամանորը հաճելի է ոչ միայն ստացած, այլեւ մեր կողմից արված նվերներով, արդենսկսկե՞լ եք ամանորյա նվերների գնումները:
Դեռ ամանորյա նվերների գնումները չեմ սկսել, բայց արդեն մի քանի օր է, ինչ ես եւ քույրս մանկատան երեխաներից նամակներ ենք ստանում եւ փորձում ենք իրականացնել նրանց փոքրիկ երազանքները, այս հարցում չեմ կարող շնորհակալություն չասել նաեւ մեր ընկերներին, ովքեր փորձում են առաջարկել նաեւ իրենց օգնությունը: Ամանորյա նվերներ ընտրելիս մեծ բծախնդրությամբ եմ վերաբերվում մեր ընտանիքի երկու բալիկների նվերներին: Ես երկու հրաշքների մորաքույր եմ, իրենց համար մեծ հաճույքով եմ նվերներ ընտրում, նաեւ պարտադիր Ամանորի գիշերը Ձմեռ պապ եւ Ձյունանուշ եմ հրավիրում, կարծում եմ կկարողանամ նրանց այդ օրը ուրախացնել: Նշեմ նաեւ, որ ամենաշատը մայրիկիս համար եմ դժվարանում նվեր ընտրել:
Մերի, Ամանորի գիշերվա երազանքին հավատո՞ւմ եք, օրինակ հետեւում եք 12 զանգերի հետ կապված խորհուրդներին՝ 12 հատիկ խաղողի եւ նման այլ հետաքրքիր երեւույթների միջոցով երազանքների իրականացմանը:
Այո, հավատում եմ, մենք ընտանիքով նույն վայրկյանին երազանք ենք պահում, հետո փչում մոմերը, շնորհավորում ենք միմյանց ու մաղթանքներ ասում: Պետք է ասեմ, որ գրեթե միշտ կռահում եմ մայրիկիս մաղթանքները եւ առաջ եմ ընկնում իրենից՝ ինձ ասելով այն, ինչ մայրս պետք է ասեր:
Ո՞րն է հաջոդ տարվա նկատմամաբ ամենամեծ սպասելիքը:
Նպատակներս ու սպասելիքներս անսահման են, անծայրածիր: Պետք է հնարավորությանս մեծ մասով ներկայանամ իմ հանդիսատեսին, հուսով եմ էլ ավելի կշատանա նրանց թիվը: Ուզում եմ, որ աշխատանքային բեղմնավոր տարի լինի 2016-ը, հաջորդ տարի ամեն ինչ պետք է անեմ թատրոն մուտք գործելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet