Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն արդեն Հայաստանում է։
Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետի մոտ Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Քըլըչը նաև Երևան կգա։
***
|
«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ կրկին հանդիպելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Սերդար Քըլըչը՝ կիսվելով Ռուբեն Ռուբինյանի գրառմամբ։ Դիտեք նաև՝ |
|
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: *** |
|
«Մենք ուզում ենք ասել, որ երբ Քըլըչը՝ թուրք բանագնացը գալիս է Հայաստան, թող ոչ միայն հանդիպի Նիկոլ Փաշինյանի և իր խմբի հետ, այլ հանդիպի հայ ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ներկայացնում են իրականությունը»,- Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է ակցիայի մասնակից ՀՅԴ Երիտասարդական միության անդամը։ «Մենք ուզում էինք այսօր հանդիպել թուրք բանագնացին և նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան, մեր հայ գերիների ընտանիքի անդամների հետ ծանոթանալու, Ցեղասպանության զոհերի ժառանգների հետ ծանոթացնելու, «Եռաբլուր»։ Ցույց տալ, որ առանց միջազգային արդարության այս տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել։ Այս տարածաշրջանում ցավը միշտ Թուրքիան է բերել»,- ընդծել է ակցիայի մասնակիցը և հավելել․ «Նիկոլ Փաշինյանը այսօր սթափ չի, վարում է թուրքական քաղաքականություն, բայց հայ ժողովուրդը իրականությունը գիտի»։ Դիտեք նաև՝ |


