Հանգստյան օրերին Մոսկվան ցնցել է հայ միլիարդատիրոջ որդու՝ Սերգեյ Սարկիսով-կրտսերի ծննդյան 18-րդ տարեդարձի երեկույթըՙտոնել են «Մոսկվա Սիթի» կենտրոնի 62-րդ հարկում գտնվող Sixty հա ստատությունում: Սերգեյ Սարկիսովը 18-ամյա որդու տարեդարձի համար 6 մլն է վճարել, որպեսզի հաստատությունը միայն «յուրայինների» համար աշխատի, իսկ միայն ռեստորանի հաշիվը կազմել է 600 հազար ռուբլի:
Երկնաքերի առջեւ «Մայբախ»-երի եւ «Մազերատի»-ների«բանակ» է կանգնած եղել:
Երեկույթի գագաթնակետը դարձել է տոնական տորթը, որի մեջ հայրը ոսկե երիտասարդության աչքի առջեւ ծիծաղելով մխրճել է 18-ամյա որդուն: