▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է հայ մարզիկը փրկել բազմաթիվ մարդկանց` Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի ժամանակ

Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավար Արգիշտի Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ տեղի հայերից մեկը` մարզիկ Արսեն Խաչատրյանը, հրդեհի ժամանակ ընտանիքի հետ եղել է առևտրի կենտրոնում։ Նա կարողացել է ժամանակին դուրս բերել ընտանիքը, ինչպես նաև օգնել շատ մարդկանց դուրս գալ այրվող շենքից։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով 70 մարդ անհետ կորած է համարվում: Նախնական տվյալներով մահացել է 75 մար, նրանց թվում 41 երեխաներ կան:

Նշենք նաև, որ վարկած կա, ըստ որի` Կեմերովոյի ողբերգությունը կարող է ահաբեկչություն լինել: Ռուս բլոգերները համացանցում մի տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում մանկական խաղասենյակին, ինչ-որ իր հանում պայուսակից, նետում, հետո հեռանում, իսկ մի քանի վայրկյան անց նույն տեղում պայթյուն է հնչում, և բռնկվում է հրդեհը:

Հավելենք, որ Կեմերովոյի հրդեհի հետևանքով մահացածների թվում 2 հայ կա` Դմիտրի Գալանին և նրա 10-ամյա որդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее