Դերասանուհի Կայա Խուրշուդյանի անունը հաճախ կարելի է հանդիպել համացանցում: Թեև վերջինս նախորդ տարիներին աչքի չի ընկել իր ստեղծագործական ակտիվությամբ, այնուամենայնիվ, նա մշտապես քննարկումների կիզակետում է: Նրան շատերն են քննադատում իր արտաքինը փոփոխությունների ենթարկելու համար: Դերասանուհուն շատերը որակում են որպես պլաստիկ վիրահատությունների զոհ:
Եվ ահա այսօր, կրկին համացանցում մի հրապարակում է հայտնվել, որի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Կայայի հետ: Վերջինս, լսելով մեր թղթակցին, անջատեց հեռախոսը, ապա երկրորդ զանգից հետո առանց զանգի պատճառը լսելու՝ սկսեց նյարդայնացած բղավել՝մասնավորապես նշելով.
«Ինչա՞, համարս փոխե՞մ, չեմ ուզում լսեմ, ինձ չի հետաքրքրում, մի խոսացեք»:
Ցավով, պետք է փաստեմ, որ առաջին անգամ հասկացա լրագրողական սխալս. իսկապես Կայային զանգելը սխալ է, ոչ թե նրա վերաբերմունքն է ստիպում այդպես մտածել, պարզապես ևս մեկ անգամ հասկանում եմ, որ նման մարդկանց, ովքեր ըստ էության` պլաստամասե անհաջող տիկնիկ լինելուց բացի իրենցից ոչինչ չեն ներկայացնում` տիրաժավորելը և նրանց մտքի «թռիչքները» հանրությանը ներկայացնելն ինչ-որ տեղ անընդունելի է: Առավել ևս, որ նման մարդիկ չեն գիտակցում, որ լրագրողին միայն պետք է շնորհակալ լինեն` իրենց ոչ մի տաղանդով աչքի չընկնող տեսակը լուսաբանելու համար, իսկ եթե դա չեն գիտակցում, ինքդ համոզվում ես, որ նման մարդկանց լուսաբանելը և տեղ տալն առաջին հերթին հենց մեր սխալն է: Եվ վերջապես, նույնիսկ չսիրելով լրագրողներին, պետք է «դերասանուհին» չմոռանար էթիկայի նորմերի մասին, սակայն դա արդեն այլ թեմա է:
Ինչևէ, Կայա, շարունակեք նույն ձևով, պարզապես մեկ օր ինքներդ եք խնդրելու, որ լուսաբանեն կամ անդրադառնան ձեր անձին, որը վիրահատություններից և արհեստական միջամտություններից բացի` ոչնչով աչքի չի ընկնում:
Ա. Մաթևոսյան