▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ընթանում համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը

«Համաքաղաքային ծառատունկին Կարմիր բլուրում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,-գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում՝ տարածելով տեսանյութ։

«Մաքուր Երևան» կարգախոսով անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև երիտասարդ կամավորները: Աշխատանքներում ներգրավվել են մասնավորապես երիտասարդական-հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ավելի քան 300 անդամները: Երիտասարդների հետ շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը: 

Երիտասարդ կամավորները նշել են, որ մեծ ոգևորությամբ են միացել մայրաքաղաքի մաքրման ու կանաչապատման համաքաղաքային աշխատանքներին՝ այսպիսով իրենց նպաստը բերելով 2800-ամյա Երևանում մաքրության պահպանման գործին: 
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ պարագաներով ու համապատասխան տեխնիկայով:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի 2800 -ամյակին ընդառաջ կառուցվող այգում մասնակցել է համաքաղաքային ծառատունկին։

Մայրաքաղաքում անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում Էրեբունի վարչական շրջանում քաղաքային նոր զբոսայգում իրականացվել առաջին ծառատունկը:

Մայրաքաղաքը զբոսաշրջիկների ու նաև բնակիչների համար ավելի կանաչ և գրավիչ դարձնելու համար Երևանում մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկին սիրով միացել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ` ընտանիքներով հանդերձ: Այս տարի քաղաքապետարանի կոչին մասնավորապես արձագանքել էր «ԻԲԻՍ Երևան», «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրների, «Հերց» և «Արմենիա Հոլիդեյս» ընկերությունների ավելի քան 65 ներկայացուցիչ: 

Օղակաձև զբոսայգու կանաչ գոտու վերականգնման աշխատանքներին ծառատունկին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Համաքաղաքային ծառատունկի աշխատանքներին ներգրավվել են նաև «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի մասնակիցները: 
«Երևանի քաղապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվող համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակներին միանում են նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, ինչն, իսկապես ողջունելի է: Այդպիսով՝ նրանք իրենց ներդրումն են ունենում Երևանի կանաչապատման, մաքրման և առավել ներկայանալի դարձնելու գործում»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը:
Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն իրենց հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած ու ամենամյա նախաձեռնությունը, նշել են, որ իրենք ևս պատրաստակամ են համայնք-մասնավոր համագործակցությամբ սոցիալական պատասխանատվություն դրսևորելու մայրաքաղաքի հանդեպ և հանդես գալու հասարակական նշանակության տարաբնույթ նախաձեռնություններով, հատկապես, որ տարին հոբելյանական է Երևանի համար:

 

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը: 

Տարբեր տարածքներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների, նաև պետական, մասնավոր հատվածի և բնակչության ուժերով:

Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Հրազդանի կիրճի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում` զառիթափ, որտեղ սանմաքրումը մասնավորապես իրականացրել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները: 

Երևանի քաղաքապետարանն, ըստ անհրաժեշտության, շաբաթօրյակի մասնակիցներին տրամադրել է համապատասխան պարագաներ:

Նախատեսված բոլոր տարածքները շաբաթօրյակի շնորհիվ բերվում են պատշաճ տեսքի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее