«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն բացօթյա սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար)դրամ է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքել և երկու անգամ ավելի աթոռ ու սեղան գնել: Նաև փոքր, բայց մի թանկարժեք ջրվեժ կա ԱԺ սրճարանում. «Հայկ Սարգսյան» ԱՁ-ից դեկորատիվ ջրվեժը գնվել է 3 մլն 470 հազար դրամ արժեքով: Ի դեպ, այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել՝ ի հիշատակ իրենց այցելության: Ալեն Սիմոնյանը որոշեց մաքրել հիշատակ եղևնիները՝ փոխարենը սրճարան կառուցելով, որից օգտվում են ԱԺ աշխատակազմի արտոնյալները և ղեկավարության մտերիմները: Մյուս աշխատակիցները աշխատում են աշխատասենյակներում: Եվ հարց է առաջանում՝ 10-20 հոգու համար արժե՞ր պետբյուջեից 100 հազար դոլարից ավելի գումար ծախսել՝ սրճարան կառուցելու համար»։ |
Ինչպե՞ս է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее

далее

далее

далее

далее

далее

далее