▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես դստեր ծնունդը փոխեց Լայանայի և Ռոլանդի կյանքը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Մարտի 18-ը երգչուհի Լայանայի և իր ամուսնու՝ Ռոլանդ Պողոսյանի համար ամենահիշարժան օրն է. այդ օրը լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ փոքրիկ Էլինան: Ի դեպ, այսօր Էլինան դառնում է չորս ամսական, իսկ օրեր առաջ BlogNews.am–ը երջանիկ ծնողների հետ մի ամբողջ օր է անցկացրել և լուսանկարել նրանց: Նկարահանման ամբողջ ընթացքում փոքրիկ Էլինան իրեն իսկական հերոսուհու պես էր պահում և միայն ժպտում էր:

Լայանան իր հղիության մասին պատահաբար է իմացել, երբ մեկնել էր հյուրախաղերի, իրեն լավ չի զգացել. «Երբ վերադարձա, ամուսնուս հետ այցելեցինք բժշկի, և հենց այդտեղ էլ մեզ հայտնեցին այդ բարի լուրը»,- հիշում է Լայանան և ավելացնում, որ զգացողությունները պարզապես աննկարագրելի էին:

Զույգը խոստովանում է՝ Էլինան փոխել է նրանց կյանքը, օրը սկսվում և ավարտվում է փոքրիկի հետ: Իսկ անվան ընտրության հարցում նրանք երկար չեն մտածել. «Ռոլանդի մայրիկի անունը Էլլա է, իսկ իմ մայրիկինը՝ Գալինա: Վերցրել ենք Էլլայի «էլ»  և Գալինայի «ինա» մասնիկները, իսկ արդյունքում ստացվել է Էլինա: Այս անունը մեծ խորհուրդ ունի իր մեջ»:

Երբ առաջարկեցի Լայանային նկարագրել դստերը, նա այսպես պատմեց. «Շատ ժպտերես է, ժպտում է անխտիր բոլորին, լինի ծանոթ, թե անծանոթ: Շարժուն է, քնում է ռեժիմով, կարծես թե կարգ ու կանոնով է և չափազանց հանգիստ»:

Լայանան և Ռոլանդը հաճախ են դուրս գալիս դստեր հետ զբոսնելու, ծնողներն իրենց ոչնչից չեն զրկել. «Ես աշխատանքի վերադարձել եմ, երբ բալիկս երկուսուկես ամսական էր, առիթից օգտվեցի, որ նա խելոք երեխա է: Ես չափազանց ակ

Վերջում հետաքրքրվեցի, թե ում է ավելի նման Էլինան, Լայանան այսպես պատասխանեց. «Ամեն վարյկյան նմանեցնում ենք մեզանից ինչ-որ մեկին, իսկ կողքից կարծիքներն էլ միշտ բաժանվում են երկու մասի: Այդ պատճառով կարծում եմ՝ վաղ է ինչ-որ բան ասել»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее