▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես դիմահարդարվել առաջին ժամադրությանը. խորհուրդ է տալիս Սյուզի Մելիքյանը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Tert.am-ը գրում է.

Երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը կայքի հետ զրույցում խորհուրդներ է տվել աղջիկներին, թե ինչպես է պետք շպարվել ամռանը, առաջին ժամադրությանը կամ սիրելիի հետ հանդիպմանը: Երգչուհին խոսել է նաև իր աշխատանքի մասին` իրեն համարելով ինչ-որ չափով բիզնես լեդի:

 -Սյուզի Մելիքյանի խորհուրդներն աղջիկներին…

 -Նկատելի է և ողջունելի, որ այսօր աղջիկներն ավելի ճաշակով են դիմահարդարվում: Առօրյայում խորհուրդ կտամ հիմնականում, շատ չդիմահարդարվել: Հատկապես ամռանը տոնային քսուքը նախընտրելի տարբերակ չէ: Դրա փոխարեն կարող եք օգտագործել դիմափոշի: Ընդգծեք ձեր շուրթերն ու աչքերը վառ գույնի շրթներկով և թարթիչաներկով:

Սիրելիի հետ հանդիպմանը կամ առաջին ժամադրությանը խորհորդ է տրվում մեղմ դիմահարդարում, քանի որ ինչպես գիտենք տղամարդիկ չեն սիրում, երբ կինը շատ է շպարված: Նրանք ավելի բնական տեսքի կողմնակից են:

 -Սյուզի Մելիքյանը բիզնես լեդի...

 -Թե՛ շոու-բիզնեսը, թե՛ դիմահարդարումը ինձ համար լուրջ բիզնեսներ են: Ինձ դուր է գալիս բիզնեսով զբաղվել: Այո, ինչ-որ չափով ինձ համարում եմ բիզնես լեդի չնայած, որ այդ արտահայտությունը շատ պարտավորեցնող է: Կայացած բիզնես լեդիի համար տարիների փորձ է պետք: Իհարկե, չեմ կարող ժխտել, որ երգչուհի լինելու փաստը օգնել է ինձ դիմահարդար դառնալու գործում: Բայց հիմնականում նրա համար, որ շատ ընկերներ ընկերուհիներ ունեմ, որոնք տեսնելով իմ աշխատանքը ինձ են վստահել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее