▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Արման Նշանյանն ու Սոս Ջանիբեկյանը հաղթահարեցին խնդիրներն ու կրկին խաղացին «Կենտ զույգում»

Tert.am-ը գրում է. Արման Նշանյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Կենտ զույգը» ներկայացումը 3 տարվա դադարից հետո կրկին կլինի Դրամատիկական թատրոնի բեմում։ Ներկայացման ռեժիսոր և գլխավոր դերակատար Արման Նշանյանը կայքի հետ զրույցում ասաց, որ ներկայացումը կրկին կխաղան փետրվարի երկրորդ կեսին, սակայն տևական  ժամանակ է, ինչ վերսկսել են փորձերը։

 «Վերադարձիցս հետո տղաների  հետ որոշեցինք, որ ափսոս է ներկայացումը, պետք է վերականգնել: Վերանայումներ և փոփոխություններ չենք արել։ Դերասանական կազմը ևս ամբողջությամբ պահպանել ենք։ Կան ներկայացումներ, որոնք տարիներ շարունակ խաղում են, հանդիսատեսն էլ գնում դիտում է։ «Կենտ զույգը» մեզ մնաց որպես այդպիսին»,– ասաց Արմանը։

Դերասանը նկատեց, որ «Կենտ զույգը» շատ լավ, խորը, միաժամանակ ծիծաղելի պիես է, նաև՝ կերպարներն են հետաքրքիր։ «Քիչ է լինում, երբ բոլորի դերերը հետաքրքիր են լինում։ Այս դեպքում յուրաքանչյուր կերպար իր ձևով հետաքրքիր է»,– ասաց Արմանը և նշեց, որ իր կարծիքով հանդիսատեսի շարքերում կլինեն և՛ նոր մարդիկ, և՛ այնպիսիք, ովքեր արդեն տեսել են ներկայացումը։ «Օրինակ ես մեծ հաճույքով նորից կնայեի։ Կան նաև մարդիկ, ովքեր չեն հասցրել դիտել ներկայացումը կամ չեն իմացել դրա մասին։ Նրանք էլ հնարավորություն կունենան տեսնել այն»,- հավելեց նա:

 Ներկայացման մեջ խաղում են նաև Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը, Լյուսի և Մարիամ Հայրապետյանները։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее